Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը. նա եղել է ադեկվատ վիճակում (տեսանյութ)

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մամուլի ասուլիսում որոշ մանրամասներ է ներկյացրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից:

Նա հորդորել է խուճապի չմատնվել, չնայած դեպքն արտառոց է: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Զգեստափոխվել է և փախուստի է դիմել արդեն զգեստափոխված վիճակում:

Հունան Պողոսյանի խոսքով՝ հանցագործը եղել է ադեկվատ վիճակում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ հանցագործն այլևս Գյումրիում չէ, Հ. Պողոսյանը պատասխանել է, որ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա մոտ գումար չկա, իսկ արդյոք՝ հանցագործության վայրից գումար վերցրել է, թե ոչ՝ հայտնի չէ: Նա Գյումրիում ծառայում է մեկ ամիս, և, ըստ Հ. Պողոսյանի՝ զորամասից հայտնել են, որ նա այդ ընթացքում բացարձակապես վատ վարքագծով չի դրսևորել իրեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս