Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքը նոյեմբերին նվազել է 50 միլիոն դոլարով

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2014 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 4 միլիարդ 414.6 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 50.1 միլիոն դոլարով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում՝ արտաքին պարտքը նվազել է 27.8 միլիոն դոլարով և կազմել 3 միլիարդ 703.6 միլիոն դոլար։ Արտաքին պարտքի 3 միլիարդ 264.5 միլիոն դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, 439.1 միլիոնը՝ Կենտրոնական բանկին։

Ներքին պարտքը նվազել է 22.2 միլիոն դոլարով և կազմել 711 միլիոն դոլար։

pet-partq

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս