Բաժիններ՝

Երևանում ձերբակալվել է սիրված հեռուստասերիալների դերասանը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթից հետո Ս. Ղարիբյանը Գ. Հայրապետյանին թողնում է անօգնական և հեռանում դեպքի վայրից: Օրեր անց Գ. Հայրապետյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահանում է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ս. Ղարիբյանը հանրությանը հայտնի է «Դժվար ապրուստ» և մի քանի այլ սիրված հեռուստասերիալներում նկարահանված դերերով, իսկ նրա եղբայրը հայտնի գործարար Մանվել Ղարիբյանն է, ով զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ: Մյուս եղբայրը՝ Էլիտ Շանթ ընկերության սեփականատերերից է:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս