Արդյունավետ միջոցներ տնային պայմաններում թեփից ազատվելու համար

Թեփի առաջացման բազմաթիվ պատճառներ կան, սակայն հիմնական պատճառները սնկերը, սթրեսը, դերմատիտը կամ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն են: Մի քանի տարբերակ՝ տնային պայմաններում թեփից ազատվելու համար:

1. Կարելի է պատրաստել փափկեցնող միջոց լիմոնից: Դրա համար անհրաժեշտ է մաքրել լիմոնը, այն լցնել 1 լիտր եռացող ջրի մեջ, ապա թողնել, որ այս սառչի: Այն պետք է քսել ամբողջ մազերին և թողնել մոտ 10 րոպե: Մազերը հետո պետք է լվանալ սառը ջրով: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է սա կրկնել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

2. Մանանեխի սերմերն անհրաժեշտ է թրջել ջրով, թողնել ողջ գիշեր, ապա առավոտյան դրանից դիմակ պատրաստել և դրանով մերսել գլխի մաշկը: Մերսելուց հետո այն խորհուրդ է տրվում թողնել գլխին մոտ 20 րոպե, հետո լվանալ սառը ջրով: Ցանկության դեպքում սա կարելի է կրկնել թեկուզ ամեն օր, այն օգտակար է նաև մազաթափության դեմ պայքարում:

aloe3. Ալոէ վերան ունի մի շարք օգտակար հատկանիշեր, որոնք օգնում են արագ հաղթահարել թեփը: Դրա համար պարզապես անհրաժեշտ է ալոէի հյութը քսել գլխի մաշկին և թողնել մոտ 20 րոպե, ապա լվանալ շամպունով: Ցանկության դեպքում սա կարելի է կրկնել շաբաթվա ընթացքում երկու անգամ:

Կարդացեք նաև

4. Ճակնդեղի ու իմբիրի փոքր կտորներն անհրաժեշտ է հարել՝ ավելացնելով շատ քիչ ջուր, մինչև ստանաք միասեռ մասսա: Երբ այն պատրաստ է, քսեք գլխին և թողեք ողջ գիշեր: Հաջորդ օրն առավոտյան գլուխը լվացեք սովորականի նման:

Ինտերնետային նյութերից պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս