Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 93

Հայաստանի հասարակությանը, տնտեսական ու քաղաքական շրջանակներին, բոլորին ամենաշատը հուզող հարցը շարունակում է մնալ իրադրությունը ֆինանսական շուկայում: Անցած շաբաթ հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը հասավ առավելագույն մակարդակի, ապա մեկ օրվա ընթացքում դրամը սկսեց կտրուկ արժևորվել: Փոխարժեքի տատանումներին զուգահեռ խանութներում ժամ առ ժամ աճում էին ապրանքների, առաջին հերթին՝ սննդամթեքի գները: Արդյոք շաբաթվա վերջին փոխարժեքի շուկայում արձանագրված հարաբերական կայունությունը տևակա՞ն կլինի, թե՞ դա հանգստություն է հերթական խոշոր ցնցումից առաջ: Ի վերջո, ի՞նչ տեղի ունեցավ ֆինանսական շուկայում: Այս և այսօր բոլորին հուզող բազմաթիվ այլ հարցերից շուրջ է մեր զրույցը ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս