Բաժիններ՝

Վաղն Ադրբեջանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում այսօր առավոտյան ժամը 08.00-ին լրացել է քարոզչական կամպանիայի համար հատկացված ժամանակը՝ կապված վաղը երկրում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ:

Ադրբեջանում դեկտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչական կամպանիան մեկնարկել էր նոյեմբերի 30-ին: Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական կամպանիայի ժամկետն ավարտվում է քվեարկությունից 24 ժամ առաջ:

Ադրբեջանում այսօր «լռության օր» է: Վաղվա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 37.079 թեկնածու: Նրանցից 18.790-ը ներկայացնում են քաղաքական կուսակցություններ, իսկ 18.289-ն անկուսակցականներ են:

Ադրբեջանի ոստիկանությունն այսօրվանից սկսած անցում է կատարել խստացված ռեժիմով աշխատանքի՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ: Համապատասխան հրամանը ստորագրել է ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը: Խստացված ռեժիմը կպահպանվի մինչև դեկտեմբերի 25-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս