Կառավարությունն իրեն ձախողել է. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ). 1in.am

1in.am-ը գրում է. «Այսօր հասարակության մեջ չկա սահմանադրական փոփոխությունների պահանջ, որովհետև հասարակությունն այսօր գտնվում է ծայրաստիճան ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, և նրա համար դա ոչինչ չարժե»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև հայտարարեց, որ ՕԵԿ-ը չի պաշտպանի այդ փոփոխությունները նաև այն պատճառով, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը նման պահանջ չեն դնում: Բացի դրանից՝ Ա.Բաղդասարյանի խոսքով՝ այդ փոփոխությունները չեն նպաստում մեր երկրի ինտեգրացիոն գործընթացներին, ժողովրդավարության զարգացմանն ու բարեկեցությանը: Ավելին՝ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները կարող են վտանգավոր լինել ՀՀ քաղաքական զարգացումների համար:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս