Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին շարունակում է մնալ Վրաստանի ամենահարուստ մարդը. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականի տվյալներով՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության ու քաղաքական դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու կարողությունը կազմում է 5.2 միլիարդ դոլար:

Այդ ցուցանիշով նա «Աշխարհի միլիարդատերերի» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 270-րդ տեղը՝ պահպանելով Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը:

Պարբերականն ընդգծում է, որ ներկա դրությամբ Վրաստանի ամենահարուստ մարդը իր գումարները վաստակել է Ռուսաստանում և հայրենիք է վերադարձել 2003 թվականին:

2013 թվականին Իվանիշվիլին Forbes-ի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 229-րդ տեղը: Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվել է 5.3 միլիարդ դոլար: Իսկ ահա 2012 թվականին Իվանիշվիլին 6.4 միլիարդ դոլարով հանգրվանել էր 153-րդ հորիզոնականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս