ՀՀ-ից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման երկրորդ օդային գիծը կապահովի օղակաձև համակարգ

ՀՀ-ից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման 70 մեգավատ հզորությամբ 2-րդ օդային գծի կառուցման ծրագրի աշխատանքներն արդեն սկսվել են:

«Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը մասնագիտական օրվա առթիվ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի հետ հարցազրույցում նշել է, որ ներկայումս կառավարությունը պատրաստել է ՀՀ-ից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի 2-րդ օդային գծի կառուցման ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերը, և մեկ-մեկուկես տարվա ընթացքում կշահագործվի։

Ծրագիրը կապահովի օղակաձև համակարգ, այսինքն՝ առաջին՝ Գորիս-Ստեփանակերտ գծի սնուցումն անջատվելու դեպքում կաշխատի երկրորդը, ինչը թույլ կտա խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից։ Բացի այդ այն թույլ կտա ավելացնել ցանցի ծանրաբեռնվածությունը, այսինքն՝ կշահագործվեն նոր արտադրական օբյեկտներ։

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս