Բաժիններ՝

Ներմուծման ծավալը գերազանցում է 4 միլիարդ դրամը

2014 թվականի հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 4 միլիարդ 10.5 միլիոն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծման ծավալը աճել է 2.1%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նույն ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 2.7%-ով և կազմել 1 միլիարդ 384 միլիոն դոլար։

Չնայած ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճին՝ ՀՀ արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է մեծանալ և այս պահին կազմում է 2 միլիարդ 626.5 միլիոն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս