Բաժիններ՝

Նյու Յորքում աֆրոամերիկացին վրեժխնդիր է եղել ոստիկաններից

Daily Mail-ի փոխանցմամբ` Նյու Յորքում երկու ոստիկանի սպանած տղամարդը 28-ամյա Իսմայիլ Աբդուլլահ Բրինսլին է, ով վրեժխնդիր է եղել է ԱՄՆ-ի ոստիկանության կողմից աֆրոամերիկացիներին սպանելու համար:

Հետաքննության տվյալներով` Բրինսլին դեկտեմբերի 20-ի առավոտյան Բալթիմորում սպանել է իր ընկերուհուն, ինչից հետո Նյու Յորքում սպանել է ոստիկաններ Վենցզյան Լյուին ու Ռաֆայել Ռամոսին:

Նա գաղտագողի մոտեցել է պարեկային ավտոմեքենային ու կրակել է առանց զգուշացման: Դրանից հետո նա փորձել է փախուստի դիմել մետրոյով, որի կայարանում նրան հայտնաբերել են գլխի շրջանում հրաձգային զենքով հասցված վնասվածքով: Ենթադրվում է, որ կասկածյալն ինքնասպանություն է գործել:

Բրինսլին ակտիվորեն օգտվել է սոցցանցերից և Instagram-ում նախապես գրել է. «Նրանք խլում են մեզանից մեկին, եկեք մենք էլ խլենք նրանցից երկուսին»: Նա այդ հաղորդագրության հետ միասին դրել է ատրճանակի ու Մայքլ Բրաունի ու Էրիկ Գառների լուսանկարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս