Ինչպես օրգանիզմը մաքրել ծանր մետաղներից, պեստիցիդներից, մետաբոլիկ թափոններից և այլ աղտերից

Բուժիչ նամակներ

Եթե դուք մշտապես ճնշված, հոգնած ու գրգռված եք, չեք կարողանում ազատվել ավելորդ քաշից, ապա հավանաբար ձեզ անհանգստացնում են էկոլոգիական թույները, որոնցով լցված են օդը, ջուրը և հողը:
Ստորև կներկայացվեն այն եղանակները, որոնք ձեզ կօգնեն ազատվել վնասակար կուտակումներից:

Եվ այսպես՝
1. Բազուկ օգտագործելով` դուք կօգնեք ձեր ստամոքսին և լեղածորանին: Այն երկաթի, մագնեզիումի, ցինկի և կալցիումի անգնահատելի աղբյուր է, իսկ այս նյութերն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար նյութերից: Այն հարուստ է նաև B3, B6, C վիտամինով, ինչպես նաև բետա-կարոտինով, որոնք նպաստում են լյարդի և լեղածորանի կողմից արտադրված, օրգանիզմը մաքրելուն աջակցող տարբեր լեղաթթուների ակտիվացմանը:

2. Հաճախ խմեք մաքուր ջուր. այն ինքնամաքրման ամենակարևոր եղանակներից է: Ջուրը մաքրում է յուրաքանչյուր բջիջը և դուրս բերում բոլոր վնասակար նյութերն ու թույներն ինչպես՝ մեզի, այնպես էլ՝ քրտինքի միջոցով:

Կարդացեք նաև

3. Կրճատեք մսամթերքի և կաթնամթերքի գործածումը, քանի որ կենդանիների սննդակարգում հաճախ են հանդիպում ԳՄՕ պարունակող մթերքներ:

4. Շատ օգտագործեք պանտենին, որը B5 վիտամինի կենսաբանորեն ակտիվ տարատեսակն է: Այն օգնում է ազատվել պեստիցիդների հարուցած խոչընդոտներից, քանզի, երբ օրգանիզմը ծանրաբեռնված է պեստիցիդներով, ինքնուրույն դրանցից ազատվել չի կարող:

5. Օգտագործեք ակտիվացրած ածուխ, ցանկալի է՝ օրական 20-30 գրամ, մաքուր ջրով: Ակտիվացրած ածուխը միմյանց է կապում պեստիցիդները և մյուս թույները, որպեսզի հետո աղիների միջոցով մաքրի օրգանիզմը դրանցից:

6. Շատ ցիտրուսային մրգեր կերեք, որովհետև դրանցում եղած պեկտինները հզորագույն մաքրող նյութեր են: Ցիտրուսայիններն օրգանիզմից հեռացնում են ծանր մետաղները` թողնելով, սակայն, բոլոր կարևոր միկրոէլեմենտները:

7. Շատ գրեյպֆրուտ կերեք: Այն պարունակում է նարինգենին, որը լյարդին օգնում է այրել ճարպը՝ ճարպային բջիջներում թույները պահելու փոխարեն:

8. Սննդի մեջ սխտորի գործածումը կարող է օժանդակել դետոքսիկացիայի մակարդակի բարձրացմանը, քանի որ այն օգնում է ավելացնել արյան սպիտակ գնդիկների` լիմֆոցիտների քանակը, որոնք հանդիսանում են իմունային համակարգի կարևորագույն մաս:

9. Ձուն և ծնեբեկն օգնում են ազատվել օրգանիզմում կուտակված թույներից:
Ձուն նաև էներգիայի աղբյուր է:

10. C վիտամինն օգնում է կրճատել ռադիացիոն ճառագայթման մակարդակը:

11. Զբաղվեք սպորտով և վարեք ակտիվ կենսակերպ, եթե ուզում եք կանխել վնասակար նյութերի ներթափանցումը ձեր օրգանիզմ:
Օրական ընդամենը կես ժամ սպորտը թթվածնով հարուստ արյունը կհասցնի լյարդին և երիկամներին` դրանով իսկ նպաստելով օրգանիզմի մաքրմանը:

12. Իր չափերով մեր մաշկը գերազանցում է դետոքսիկացիա իրականացնող մյուս բոլոր օրգաններին: Այն զբաղեցնում է մոտ 6,7 քմ տարածք, իսկ մաշկի բջիջները նորացվում են ամեն օր:

Լվացվելու ընթացքում մաշկը չոր խոզանակով տրորելով` հնարավորություն կտաք վերջինիս մաքրվել:

13. Օգտագործեք ծովային բանջարեղեն: Նրանցում եղած ալգինն օգնում է հեռացնել թույներն աղեստամոքսային տրակտից: Բացի դրանից, նրանցում պարունակվող մեծ քանակությամբ միկրոէլեմենտներն օգնում են արյան մաքրմանը:

14. Խատուտիկի տերևների և արմատների գործածումը կօժանդակի օրգանիզմի դետոքսիկացիային՝ նրանցում եղած հակաօքսիդանտների բարձր մակարդակի հաշվին, ինչպես նաև՝ կօգնի բուժել լյարդի այտուցը:

15. Աղցանների մեջ բրոկկոլի ավելացրեք. այն ունի դետոքսիկացիայի բարձր մակարդակ:

16. Կտավատի սերմերն ու ձեթը նույնպես նպաստում են օրգանիզմի մաքրմանը, քանի որ հարուստ են բջջանյութով և Օմեգա-3-ով:

17. Ձեր սննդի մեջ քրքում ավելացրեք: Այն օգնում է բուժել լյարդի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և, իհարկե, հիանալի կերպով օժանդակում է օրգանիզմի մաքրմանը:
Պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս