Բաժիններ՝

Վրացագետ. Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները

Ինչքանով Վրաստանի համար կարևոր են Ադրբեջանն ու Թուրքիան, այդքանով էլ Վրաստանի տարածքն է կարևոր այդ երկրների համար` իրենց նախագծերի իրականացման առումով: Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը, երբ 2012թ. իշխանափոխությունից հետո հայտարարվեց ՌԴ հետ հարաբերությունների լավացման մասին՝ պարզ էր, որ Ադրբեջանին ու Թուրքիային դա դուր չէր գալու: Ըստ նրա՝ դրանից հետո ռուս-վրացական առևտրային հարաբերությունները վերսկսվեցին ու այսօրվա դրությամբ փոխգործակցությունը շատ ակտիվ շարունակվում է, չնայած 2008-ի պատերազմից հետո մնացած քաղաքական խնդրներին:

«Վրաստանի նոր իշխանությունները տարանջատում են քաղաքական ու տնտեսական խնդիրները, ինչով շատ լուրջ դիվիդենտներ են քաղում: Իսկ ռուս-վրացական կոնյուկտուրան ուղղակի ազդում է մեզ վրա և այսօրվա դրությամբ մեր միակ  ճանապարհը դեպի ռուսական շուկա Վրաստանով է անցնում»,- ասաց Ջ.Մելիքյանը:

Նա նշեց, որ Լարսի ճանապարհը ձմռանը շատ խնդիրներ է հարուցում բեռնափոխադրողների համար, և նոր ենթակառուցվածքներ պետք է ստեղծել, մասնավորապես՝ նոյեմբերից քննարկվում է Դաղստանի լեռնային շրջաններով անցնող Ավարա-Կախեթյան ճանապարհի վերակառուցման ու գործարկման հարցը:

Ջ.Մելիքյանի խոսքով՝ այս գաղափարին շատ կտրուկ դեմ արտահայտվեց վրացական ընդդիմությունը, սակայն Վրաստանի էկոնոմիկայի նախարարը կողմ արտահայտվեց դրան, իսկ վերջերս ՀՀ պատվիրակության այցից հետո նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ այդտեղից վտանգ չի տեսնում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս