Հայ խարդախներին պետք է պատժել Չինաստանի օրինակով՝ գնդակահարելով

«Տարին կողոպուտով ավարտվեց, դա իսկական կողոպուտ էր: Ես ենթադրում եմ, որ եթե նորմալ պետություն լիներ, մի հանձնաժողով էին ստեղծել և պարզել էին՝ որքա՞նն է սպեկուկլյատիվ մասը դոլարի և դրամի շարժի, ինչքա՞նն է օբյեկտիվը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա կեսկատակ-կեսլուրջ առաջարկեց կիրառել Չինաստանի փորձը. «Չինաստանում խարդախներին բռնում էին, հանցանքները շարում էին, բեռնատար մեքենայով քաղաքի մի ծերից մյուսը տանում էին՝ գնդակահարելու. բոլորը տեսնում էին: Այս երկիրն ուրիշ կերպ կարգի չի գա»:

Խոսելով դրական զարգացումների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ ունենք շատ լավ երիտասարդություն և շատ լավ կազմակերպված բանակ՝ գեներալից մինչև զինվոր.

«Պետք նկատի ունենալ՝ այդ բանակը նաև նշանակում է՝ ինտելեկտուալ մաս ունի, որովեհտև առանց ինտելեկտուալ մասի՝ կռիվ և այլն չի կարող լինել: Ունենք շատ լավ ուսանողության մի շերտ՝ 10%, դե սովետի ժամանակ էլ էր 10%: Ունենք նաև աշխարհասփյուռ հայություն և սովորող երիտասարդություն, լավ բան չէ՞»:

Իսկ Հայաստանին, ըստ նրա, պետք է արդյունավետ կառավարման համակարգ:

 

Տեսանյութեր

Լրահոս