Օդանավակայանի մամուլի քարտուղար. «Զվարթնոցում» որևէ արտակարգ իրավիճակ չի եղել

Լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, ինքնաթիռները մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել: 168.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց. «Որևէ արտակարգ իրավիճակ չի եղել: Սովորական մառախուղ էր առավոտյան: Ժամը 1-ի դրությամբ արդեն եղանակը պարզ էր, բայց մինչ այդ Մին-Վոդիից և Ռաստովից եկող չվերթները չէին կարողացել վայրէջք կատարել: Երկու չվերթներն էլ վերադարձել են: Մին-Վոդիի չվերթը վերադարձել է Մին-Վոդի, Ռաստովի չվերթն էլ վերադարձել է Սոչի»: Նրա կարծիքով՝ առաջիկա ժամերին երկու չվերթն էլ կկատարվեն:

 

Տեսանյութեր

Լրահոս