Բաժիններ՝

Խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկում՝ «սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող կես դեղահաբ, իսկ մյուսում` սպիտակ փոշի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս