Բնական է, որ Արցախը չէր ընդգրկվելու ԵՏՄ-ում, քանի որ հայտ չի ներկայացրել. tert.am

Բնական է, որ Արցախի Հանրապետությունը չէր ընդգրկվելու Եվրասիական տնտեսական միության մեջ, քանի որ ի սկզբանե հայտ չէր ներկայացրել: Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանների կողմից Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի վավերացման փաստին, ու հատկապես նրան, որ նշվել է, թե Լեռնային Ղարաբաղը չի ընդգրկվում ԵՏՄ-ի կազմում՝ Հայաստանի անդամակցությունից հետո:

«Այստեղ որևէ տարօրինակ բան չկա: Բացի դրանից, դեռևս պետական մակարդակով ճանաչում չունենք ո՛չ Բելառուսի, ո՛չ Ղազախստանի կողմից, հետևաբար, այստեղ ո՛չ տարօրինակ, ո՛չ էլ անհանգստանալու բան կա,-ասաց Դավիթ Բաբայանը,–բայց սա չի նշանակում, որ եթե նրանք վավերացրել են և Արցախը չկա, ուրեմն Արցախը մեկուսանալու է կամ հայտնվելու է շրջափակման մեջ: Այդպիսի բան չկա: Ուղղակի չպետք է քաղաքականացնել. բնական է, որ չենք կարող լինել այդ միության անդամ, քանի որ հայտ չենք ներկայացրել և խնդիրներ կան ճանաչման հետ կապված»:

Դավիթ Բաբայանն ասաց, թե որևէ արմատական փոփոխություն չի ակնկալում:

«Արդեն ութ տարուց ավելի է, որ Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և որևէ խնդիր չկար այդտեղ: Ինչի՞ համար մենք այստեղ պետք է սկսենք արհեստականորեն իրավիճակը բարդացնել, քննարկումներ ու շահարկումներ անել: Ուղղակի որևէ փոփոխություն տեղի չի ունենալու»,-ընդգծեց նա:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ ինչպես որ Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվածությունները նախապես եղել են, այդպես էլ գնում է գործընթացը:

«Չէ՞ որ Նախագահն ասաց, թե Արցախը մեր հանրապետության մա՞սն է… Այնպես որ, ինչպես եղել է նախնական պայմանավորվածություն, այնպես էլ պայմանագիրը վավերացվել է»,-ասաց Լևոն Շիրինյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե այս ամենն իր մեջ վտանգ պարունակո՞ւմ է, ապա Լևոն Շիրինյանը կարծում է, որ այո:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս