Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար` Նոյեմբերյան քաղաքում. Վարորդը տեղում մահացել է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ձկան աղբյուր» կոչվող տարածքում անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ձկան աղբյուր» կոչվող տարածքի ճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Ա.-ի (ծնվ. 1934 թ.) դին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս