Իշխանափոխությունը` մարտին

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը` որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին:

Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել:

«Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, և խոստացել են իշխանափոխություն իրականացնել: Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տրված խոստումներին, ես խոստանում եմ` մինչև նշված ժամկետը ձեռնպահ եմ մնալու որևէ քննադատություն հնչեցնելուց` եղբորս և իմ ընկեր ազատամարտիկների հետ համաքայլ գնացող կուսակցությունների մասին»,- 168.am-ի հետ զրույցում իր դիրքորոշումն այսպես է բացատրել Արամ Սարգսյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս