Բաժիններ՝

Մարիամ Մերաբովան պատմել է «Ռուսաստանի ձայնը» նախագծում «բլատնոյների» կյանքի մասին

«Ռուսաստանի ձայնը» նախագծի ֆավորտներից մեկը՝ ազգությամբ հայ Մարիամ Մերաբովան շոուի ավարտից երկու շաբաթ առաջ պատմել է, որ նախագծին մասնակցող գրեթե բոլոր երգիչները «դատավորների» կամ շոու-բիզնեսի աստղերի ծանոթներն են կամ հարազատները:

Ինչպես գրում է argumenti.ru կայքը, Մարիամ Մերաբովան չի թաքցնում, որ դասավանդում է Ալլա Պուգաչովայի դպրոցում: Նա 41 տարեկան է, արդեն 3 անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին՝ բեք վոկալիստի կարգավիճակով: Ինչպես հայտնի է դարձել, Լյուդմիլա Սոկոլովան պրոդյուսեր Իգոր Մատվիենկոյի հովանավորյալն է, երգել է Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի հարսանիքին:

Անդրեյ Գրիզլին Նոր ալիք մրցույթի հաղթողն է, ով Ալլա Պուգաչովայի երգերի հեղինակն է: Մարիամ Մերաբովան նշել է նաև, որ այս բոլոր «բլատնոյները» քասթինգի ընթացքում հերթերի մեջ են եղել:

«Պաշտոնապես հայտարարում եմ, և ինձ սրանում կաջակցեն. «Ռուսատանի ձայնը» նախագծում ծանոթությունները չեն օգնում: Մենք բոլորս հերթերի մեջ կանգնել ենք: Սարսափելի էր, երբ ես անցա առաջին փուլը, և ինձ թույլ տվեցին ելույթ ունենալ մարզիչների առաջ: Ավելի սարսափելի էր կույր լսումների ժամանակ, երբ ես հասկացա, թե որքան տաղանդավոր մարդկանց երգելիս չպտտվեցին մարզիչները»,- պատմել է Մարիամ Մերաբովան:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս