Բաժիններ՝

Աշխատանքային ներգաղթյալները զանգվածաբար լքում են Ռուսաստանը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային ներգաղթյալները զանգվածաբար լքում են Ռուսաստանը, ինչի պատճառներն են ռուբլու թուլացումն ու այն օրենքը, որը նրանց պարտադրում է հանձնել ռուսերենի իմացության վճարովի թեստ:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներգաղթյալների ֆեդերացիայի ղեկավար Մուհամմեդ Ամինը. «Ներգաղթյալների ավելի քան 25 տոկոսը պլանավորում է Ամանորից հետո լքել Ռուսաստանն ու գործունեություն ծավալել այլ երկրներում:

Հիմնական պատճառները երկուսն են. ռուբլու թուլացումն ու աշխատանքային ներգաղթյալների կողմից ռուսերենի, ռուսական պատմության ու օրենսդրության իմացության թեստ հանձնելը, որը հունվարի 1-ից պարտադիր է դառնում Ռուսաստանում:

Նախևառաջ տնտեսական իրավիճակը, և երկրորդ՝ Ամանորից հետո օրենսդրության խստացումն աշխատանքային ներգաղթյալներին հարկադրում են լքել Ռուսաստանը: Ռուսաստանում մնացած ներգաղթյալների թվում կարող է աճել անլեգալ ներգաղթյալների մասնաբաժինը»:

Ռուսաստանում տաջիկական համայնքի նախագահ, «Տաջիկցի աշխատանքային ներգաղթյալներ» ՀԿ-ի նախագահ Կարոմատ Շարիմովը հաստատել է, որ տաջիկ բազմաթիվ ներգթաղյալներ մտադիր են լքել Ռուսաստանը. «Կա այդպիսի միտում, և դա կապված չէ միայն ռուբլու փոխարժեքի հետ: Շատերի գրպանի բանը չեն այն պահանջները, որոնք ներդրվում են 2015 թվականի հունվարի 1-ից:

Թեստը ներգաղթյալների համար կարժենա 30.000 ռուբլի, ինչը ռուբլու թուլացման ֆոնին ուժգին կհարվածի եկամուտներին ու Ռուսաստանում աշխատանք սկսելու «մեկնարկային գնին»՝ հաշվի առնելով տոմսեր գնելն ու աշխատանքի թույլտվություն ստանալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս