Բաժիններ՝

Չորս հոգով ապամոնտաժել և հափշտակել են ազբեստյա խողովակներ և ջրի փական

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզային վարչության ուղեկցող ջոկի ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ռոման Ա.-ին` իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ Ռոման Ա.-ն, 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, 1978 թ. ծնված Հայկ Ա.-ն և 1985 թ. ծնված Ռուստամ Ա.-ն դեկտեմբերի 17-ին նշված գյուղի «Մոզ» կոչվող տարածքից ապամոնտաժել և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գաղտնի հափշտակել են 4 մ երկարության ազբեստյա 9 խողովակ և ջրի 1 փական:
Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս