Բաժիններ՝

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ «Հրազդան» տոնավաճառի մոտ

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 AR 566 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ., ծնվ. 1976 թ.), «Լեքսուս» մակնիշի 033 MM 01 պետհամարանիշի (վարորդ Խ. Վ., ծնվ. 1950 թ.) և «Մերսեդես» մակնիշի 03 SO 628 պետհամարանիշի ավտոմեքենաները (վարորդ Ս. Ա., ծնվ. 1995 թ.):

Ինչպես հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, վթարի արդյունքում տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների գազի փականները և հոսանքազրկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս