Բաժիններ՝

Չինարիի մանկապարտեզի սաները տանկեր եւ փամփուշտներ են սարքում

Tesankyun.am-ը գրում է. Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղավ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր համայնքներում:

Մարզպետն իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում բազմիցս եղել է սահմանամերձ այդ համայնքներում: Նա անկեղծ զրույց ունեցավ բնակիչների հետ,լսեց նրանց մտահոգությունները, պատասխանեց հարցերին:

Հովիկ Աբովյանը լրագրողներին ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում կատարված աշխատանքները, նշելով,որ այդ համայնքներին պետական աջակցությունն ավելացել է: Հ. Աբովյանի մամուլի ասուլիսը կայացավ Չինարի գյուղում կառուցված անվտանգության պատի մոտ: Այդ հենապատի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է 13 միլիոն 400 հազար դրամ, Չինարիի դպրոցն ազերիների գնդակոծությունից պաշտպանելու նպատակով կրթօջախի պատուհանների վերատեղադրման համար՝ 5 միլիոն 760 հազար դրամ:

«Գեղամի» ՍՊԸ-ն Չինարիի անվտանգության պատը կառուցել է ոչ միայն ամուր , այլեւ՝ բարետես տեսքով: Նույն ընկերությունը Այգեձոր համայնքում կառուցել է 4 համայնքները սնուցող ոռոգման ջրագիծը գետի հեղեղումներից պաշտպանող հենապատ:

Մանկապարտեզի պատը նախկինում խոցվել է ազերիների բազում գնդակներից: Մանկապարտեզի մանկավարժները սանիկներին սերմանում են հայրենասիրություն: Մարզպետի այցի ժամանակ սաները պլաստիլինից խաղալիքներ էին պատրաստում: Հ. Աբովյանը փոքրիկներից մեկին հարցրեց, թե նա ինչ է պատրաստում: Տղան ասաց, որ հայրենի գյուղը պաշտպանելու համար տանկ է պատրաստում, մեկ այլ մանուկ հայտնեց, որ ինքը փամփուշտներ է սարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս