Բաժիններ՝

Երևանի կենտրոնում ծառն ընկել է ճանապարհին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները ծառը մասնատել եւ հեռացրել են ճանապարհից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս