Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպաններին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպաններին:

Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Շնորհավորում եմ Հայաստանում ու Ադրբեջանում հաստատված մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ լավագույն կադրային դիվանագետներից են»:

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան է դարձել Ռիչարդ Միլզը, իսկ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան՝ Ռոբերտ Ֆրենսիս Սեկյուտան:

Տեսանյութեր

Լրահոս