Բաժիններ՝

Պուտինն այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է գրեթե 50 հարցի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 10-րդ մամուլի մեծ ասուլիսը: Այս անգամ այն տևել է 3 ժամ և 10 րոպե: Այդ ընթացքում Պուտինը պատասխանել է 39 լրագրողի գրեթե 50 հարցի:

Հարցերն առնչվել են ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրներին, սոցիալական, տնտեսական ու ռազմական թեմաներին: Այսօրվա մամլո ասուլիսը դարձավ վերջին տարիների ամենակարճ ամփոփիչ ասուլիսը:

Նախորդ տարվա ասուլիսի համեմատ՝ այսօրվա ասուլիսը տևել է մեկ ժամ ավելի պակաս: Ընդ որում, շարունակում է անգերազանցելի մնալ 2008 թվականի ռեկորդը՝ 4 ժամ և 40 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս