Բաժիններ՝

Սերգեյ Սմբատյան. Դասական արվեստին մոտենալու ևս մեկ քայլ՝ «Տաշիրի» աջակցությամբ

Ինչպես արդեն տեղեկացվել է, Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է  «ՀայՖիլմ Non-Stop» և «Cartoon նոն ստոպ»  համերգային ծրագրերը, որոնց հովանավորներն են համապատասխանաբար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և «Տաշիր պիցցան»:  «ՀայՖիլմ Non-Stop» համերգային ծրագրի առթիվ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նամակը, ուր մասնավորաբար նշված է.

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ուրախ է, որ  այսպիսի եզակի ձևաչափով և  աննախադեպ ծրագրի իրականացման հարցում մեր կողքին է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Այս նախագիծը ծրագրվել էր դեռևս 2012 թվականին, սակայն դրա իրականացումը հնարավոր դարձավ միայն հիմա՝  հաղթահարելով առաջացած բոլոր դժվարությունները: Արդյունքում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և «Տաշիր»բարեգործական հիմնադրամի ջանքերով հանդիսատեսը հնարավորություն է ստանում ունկնդրել հայկական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներ համարվող ֆիլմերի սանունդթրեքները: Հենց  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր եղավ վերծանել և թվայնացնել ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները: Վստահ ենք, որ նոտաների վերծանումը և թվայնացումը հնարավորություն կտա, որպեսզի արդեն 21-րդ դարում և հետագայում ևս այս ստեղծագործությունները, որոնք մոռացության մատնվելու վտանգի մեջ էին, շարունակվեն կատարվել և հաճույք պատճառել մեր երաժշտասեր հանդիսատեսին, քանզի ծրագրի մեջ ընդգրկված են հայտնի և սիրված ֆիլմերի համար գրված՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարելով երաժշտություն հայկական ֆիլմերից, որոնք հանդիսանում են մեր ֆիլմադարանի գլուխգործոցները և որոնց երաժշտությունը յուրաքանչյուր հայի մեջ միշտ բարի և հաճելի հուշեր է արթնացնում, հնարավորություն է ընձեռվում հայ հանդիսատեսին ևս մեկ քայլ մոտենալու դասական արվեստին:

Անչափ հաճելի է համագործակցել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում և սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:

Սերգեյ Սմբատյան
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր»:

Կարդացեք նաև

 

Հիշեցնենք, որ համերգները տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ «Cartoon նոն ստոպ» համերգների սկիզբը՝ ժամը 15.00, «ՀայՖիլմ Non-Stop» համերգներինը՝ 19.00։

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս