Տարվա կարևորագույն իրադարձությունները՝ ըստ Արմեն Բադալյանի

Ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի՝ այս տարվա կարևորագույն իրադարձությունը, գոնե նոմինալ իմաստով, կառավարության փոփոխությունն էր:Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պարզաբանեց, որ դա կարևոր էր նոմինալ իմաստով, որովհետև Հայաստանում տնտեսական քաղաքականությունը որոշում է ոչ թե կառավարությունը և, առավելևս, ոչ թե վարչապետը, այլ հանրապետության նախագահը.

«Եթե հանրապետության նախագահը չի փոխվում, ապա զրո նշանակություն ունի, թե վարչապետը կլինի Տիգրան Սարգսյանը, Սարգիս Տիգրանյանը, Հովիկ Աբրահամյանը, թե Աբրահամ Հովիկյանը: Այդպես էլ եղավ՝ կառավարությունը փոխվեց, բայց ինչպես տեսնում ենք, հատկապես՝ այս վերջին օրերի ընթացաքում, որևիցե տնտեսական քաղաքականություն չփոխվեց»:

Նրա դիտարկմամբ՝ կարևոր էր նաև «քառյակ-եռյակի» գործընթացը, որը, ըստ նրա, համաժողովրդական շարժում այդպես էլ չստեղծեց Հայաստանում. «Չկա այդ համաժողովրդական շարժումը: Կար երկու ազդեցիկ հանրահավաք՝ հոկտեմբերի 10-ին, 24-ին, որոնք իրենց խնդիրները կատարեցին՝ թույլ չտվեցին այս սահմանադրական փոփոխությունները, և վերջ: Մնաց մյուս տարի տեսնենք՝ ինչ կլինի»:

Ա. Բադալյանի խոսքով՝ այս ընթացքում «Բարգավաճ Հայաստանն» էր փորձում հանդիպել Հայաստանում եռյակից բացի այլ կուսկացությունների հետ, իսկ իրականում Հայաստանում իրական, փաստացի գործող կուսակցություններ են մի քանիսը՝ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՀՅԴ և ինչ-որ չափով «Ժառանգություն». «Դրանից դուրս կուսակցություն չկա: Այսինքն՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդիպում էր տարբեր մարդ-կուսակցությունների հետ, դա ընդամենը կարճաժամկետ PR-ի համար էր, և, ճիշտն ասած, անհասկանալի էր, թե որն է դրա նպատակը»:

Կարդացեք նաև

Տարվա կարևորագույն իրադարձությունների շարքին Ա. Բադալյանը դասեց նաև Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը. «Շատերը ներկայացնում են, որ Հայստանը դրանից հետո դադարելու է գոյություն ունենալ, իրականում դա այդպես չէ: Հասկանալի է, որ Հայաստանն այդ կառույցում վասալի դեր է կատարելու, բայց դա այդ միությունից չէ, որովհետև, օրինակ, Եվրամիությունում Բուլղարիան հանդիսանում է վասալային երկիր։ Այսինքն՝ Հայաստանի մուտքը ԵՏՄ չի նշանակում, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը կորցնելու է, Հայաստանը իր ինքնիշխանությունը վաղուց է կորցրել, նա վաղուց է վասալացել»:

Տեսանյութեր

Լրահոս