Բաժիններ՝

Որոտան գյուղի մոտակայքում վնասվել է ջրի խողովակը

Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 18-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում խմելու ջրի խողովակը վնասվել է, ինչի հետեւանքով ջուրը լցվել է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված փոսը. ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են համապատասխան աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս