Բաժիններ՝

Ռուսաստանն անխուսափելիորեն դուրս կգա ներկայիս իրավիճակից ու կգրանցի տնտեսական աճ. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր այսօրվա ամփոփիչ մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է, որ անկասկած է, որ Ռուսաստանն անխուսափելիորեն դուրս կգա ներկայիս իրավիճակից ու կգրանցի տնտեսական աճ:

Պուտինի կարծիքով՝ անգամ ամենաանբարենպաստ պայմաններում դրա համար կպահանջվի երկու տարի: Պուտինը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակն առաջին հերթին առաջացել է արտաքին գործոնների պատճառով, սակայն իրենք էլ շատ բաներ չեն արել:

Պուտինը չի բացառել, որ իրավիճակի շտկումը կարող է սկսվել հաջորդ տարվա առաջին եռամսյակին, սակայն դեռ կան շատ անորոշություններ: Պուտինը նաև չի բացառել, որ կարող են կիրառվել 2008 թվականի մեթոդները՝ ներկայիս իրավիճակից դուրս գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս