Բաժիններ՝

Գողություն՝ 259 երթուղու ավտոբուսում

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13:30-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության և Պիոներական փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին:

Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:

Անահիտ Ն-ն ներկայացրել է գողացածը:

Նույն օրը, ժամը 14.00-ին, տուժողից ընդունվել է հաղորդում:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս