Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ուսումնասիրել շաքարի և այլուրի շուկաներում նկատված գների բարձրացումը

Երեկ երեկոյան և այսօր առավոտյան ֆինանսական շուկայում արդեն կայունացում է նկատվում: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստի սկզբում արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտնեց, որ հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մի խումբ տնտեսվարողների հետ: Ըստ Աբրահամյանի՝ փոխարժեքի սուր տատանումները պայմանավորված են արտաքին շոկերով, սակայն կառավարությունն ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու համար, իսկ միջազգային կառույցների գործընկերներն ամբողջությամբ աջակցում են իրենց:

«Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժի,- հայտարարեց վարչապետն ու հավելեց, որ իրենք անհանգստացած են շուկայում տեղի ունեցած գործընթացներով և փոխանակման կետերում արտարժույթի գնման ու վաճառքի մեծ մարժաներով,- Երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով գների ակնհայտ բարձրացումներ կային: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ ներկայացնի տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս