Բաժիններ՝

Նոր Նորքում երթուղայինների վարորդները փակել են ճանապարհը և գործադուլ հայտարարել. news.am

Նոր Նորքի զանգվածները սպասարկող մի շարք երթուղային տաքսիներ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտյան գործադուլ են հայտարարել եւ փակել են 9-րդ զանգված մտնող ճանապարհը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարորդները բողոքում են գազի թանկացման դեմ՝ պահանջելով բարձրացնել ուղեվարձի սակագինը:

Հավաքված վարորդները թույլ չեն տալիս ավտոբուսներին եւ մյուս երթուղային տաքսիներին մտնել Նոր Նորքի 9-րդ զանգված:

«Միայն մարդատար մեքենաներին են թողնում մտնել 9-րդ մասիվ, իսկ մեզ՝ ավտոբուսներիս վարորդներին, հորդորում են միանալ իրենց եւ չեն թողնում շարունակենք մեր ճանապարհը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավտոբուսներից մեկի վարորդը, որը ստիպված էր ճանապարհի կեսին իջեցնել ուղեւորներին եւ հետ վերադառնալ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս