Բաժիններ՝

«Այսօրվա ճգնաժամի վնասներն ավելի մեծ են, քան սովետինը». Աշոտ Խուրշուդյան

Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Ժամանակին խորը ուսումնասիրել եմ սովետի փլուզման տնտեսական հիմքերը, պայմանները, անկախացած երկրների ռեֆորմները, արձագանքները, միջազգային կառույցների խորհուրդները ու հասցված վնասները:

Բացահայտել եմ, որ հետսովետական երկրների տնտեսական վայրիվեյրումների նմանությունները ավելի շուտ պայմանավորված են նույնօրինական քաղաքականության (հիմնականում սխալ) արձագանքով՝ մեծամասամբ պայմանավորված ոչ պրոֆեսիոնալիզմով ու միջազգային կառույցների` ճշտի հետ փաթաթեթավորված սխալ խորհուրդներով։

Այսօրվա ճգնաժամի վնասներն ավելի մեծ են, քան սովետինը (մեր դեպքում 1993-94թթ)։ Տարբերությունը չեն նկատում, քանի որ կուտակած ֆինանսական կապիտալ կա, իսկ այն ժամանակ ի սկզբանե զրո էր։

Մերոնք, որ սովետի արդարությունը փորձեցին վերականգնել, Խնայբանկի ռուբլիների վերադարձի մասին օրենքով փոխհատուցել, այսօր, եթե ցանկանում են փրկել իրավիճակը, պետք է հայտարարեն, որ փոխհատուցելու են դրամով խնայողություն ունեցած անձանց կորուստները տոկոսի տեսքով։ Սրա հիմքը երկուսն են.

Նախ, աղետի հիմքը, որը նույնիսկ այսօր ԿԲ-ն չի տեսնում՝ դոլարայնացման դեմ «պայքարը» (այսօր էլ են սրա դեմ պայքարում… սա երկար ու առանձին թեմա է), ինչը հենց այսօր հանգեցրեց դրամի հանդեպ վստահության կորստի։ պետք է հասկանալ, որ մարդիկ որոշումներ են կայացրել՝ հիմք ընդունելով այն պայմանները, ինչը թելադրված էր քաղաքականությամբ։

Երկրորդ պատճառը ռացիոնալ է. սա ավելի էժան ուղի է` դրամի հանդեպ վստահության վերականգնման, քան թե տոկոսադրույքների հետագա բարձրացմամբ միջոցների ներգրավման քաղաքականությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս