Լևոն Զուրաբյան. Խորապես շնորհակալ ենք Սեյրան Սարոյանից ինքնախոստովանական ցուցմունքի համար

«Սեյրան Սարոյանի ելույթը գնահատում եմ որպես ինքնախոստովանական ցուցմունք, ընդ որում՝ այդ ցուցմունքը տրված էր ամբողջ իշխանության անունից: Ամեն ինչ ասվեց, բոլոր ճշմարտությունները բացվեցին, ինչի համար խորապես շնորհակալ ենք: Մի բան, որը մենք պետք է ժամերով փորձեինք ապացուցել, մեզ էլ քննադատեին շահարկումների և աղավաղումների համար, հիմա այդ մարդը անկեղծութամբ բացահայտեց, որ նրանք չեն հանդուրժում ընդդիմախոսին և նրանք պատրաստ են բռնի գործողություններ կազմակերպել՝ Սերժ Սարգսյանի պատիվը, արժանապատվությունն ու էլ չգիտեմ ինչը պահելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբացկության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով երեկ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանի ելույթը բռնությունների հետ կապված:

Ըստ Զուրաբյանի՝ նրանք ապացուցեցին, որ կա գողական օրենք ոչ թե արժանապատվություն և Սարոյանը շատ պարզ ասաց, որ այս գողական օրենքներով են ամեն ինչ արել. «Պարզ հաստատեց այն թեզը, որի մասին ես ասում էի, այսինքն, անձեռնմխելի է ոչ թե պատգամավորը, այլ՝ կրիմինալը: Այնպես որ՝ մենք շատ շնորհակալ ենք Սեյրան Սարոյանի բացահայտումների և ռեժիմի ինքնախոստովանական ցուցմունքի համար»:

Տեսանյութեր

Լրահոս