Բաժիններ՝

Գրպանահատի մոտից հայտնաբերվել են այլ քաղաքացու փաստաթղթեր

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:

Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից, խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 1966 թ. ծնված Մհեր Խ.-ին պատկանող ՀՀ քաղաքացու անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու տեղեկանք:

Արարատ Բ.-ն խոստովանել է, որ դեկտեմբերի 10-ին դրանք գողացել է թիվ 70 երթուղու ավտոբուսի սրահում` մի քաղաքացուց:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս