Հովհաննես Իգիթյանը՝ Արամ Մանուկյանին. «Ահա, Ձեր քվեարկած ԵՏՄ-ն սա է, այդ ԵՏՄ-ում գործող ձևերը հենց ձեր դեմ են լինելու»

Բռնությունը դատապարատելի է ցանկացած մարդու նկատմամբ, նույնիսկ նրա, որը փորձում է քաղաքական գործունեությամբ զբաղվել: Այս կարծիքն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց միջազգայնագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ խոսելով վերջերս ազատամարտիկների, տարբեր հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ իրականացված հարձակումների մասին:

Հ.Իգիթյանը, առանձնացնելով ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնության դեպքերը՝ շեշտեց, որ դա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ. «Քանի որ երկրապահները, եթե մի օր տեսնեն, որ իշխանությունները պատշաճ քայլեր չեն ձեռնարկում, կարող է փորձեն այդ հարցերը լուծել  իրենց իմացած ձևով, և դա վտանգավոր կլինի՝ և՛ այն մարդկանց համար, որոնք իրականացնում են, և՛  ընհանարապես հասարակության համար»:

Հ. Իգիթյանը միաժամանակ նշեց, թե չպետք է մոռացության մատնել լրագրողների հանդեպ կիրառված բռնություններւ դեպքերը: Ըստ նրա՝ դա ավելի սարսափելի է, քան ցանկացած քաղաքական գործչի  հանդեպ իրականացված բռնությունը. «Ես զարմանում եմ, որ քաղաքական գործիչենրը բռնությունների մեջ մոռանում են նշել նաև այդ հանգամանքը»:

Ըստ Հ.Իգիթյանի՝ այս ամենի մեջ զարմանալի բան չկա, որովհետև այն մթնոլորտը, որը ստեղծվել է քաղաքական դաշտում, երևի թելադրում է այդպիսի ոճ. «Պառլամենտում պատգամավորները իրենց այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որը ավելի շատ բնորոշ է փողոցին, քան պառլամենտին: Ես զարմանում եմ, երբ քաղաքական գործիչները զարմանում են, որ իրենց հանդեպ օգտագործվում են փողոցային մեթոդներ, երբ իրենք էլ պառլամենտում օգտագործում են այդ փողոցին բնորոշ բառապաշարը՝ թե՛ հանրահավաքներում, թե՛ ամբիոնից, թե՛ առօրյա իրենց հարցազրույցներում: Սա այս ամեն ինչի հետևանքն է»:

Հ. Իգիթյանը, դիմելով ԱԺ ՀԱԿ խմաբկացության պատգամավոր Արամ Մանուկյանին, ում  վրա օրերս հարձակում էր տեղի ունեցել, ասաց. «Սա է ԵՏՄ-ն, ահա, Ձեր քվեարկած ԵՏՄ-ն սա է, սա է Ռուսաստանը, և մի վազեք եվրոպական պետությունների դեսպանների մոտ, որովհետև եթե դուք կողմ եք քվեարկում, ժողովրդին էլ ասում եք՝ դա անխուսափելի է, թուլացեք ժողովուրդ, դա է մեր ապագան, ուրեմն՝ իմացեք այդ ԵՏՄ-ում գործող ձևերը հենց ձեր դեմ են լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս