6 միլիոնատերեր, ովքեր բարձրագույն կրթություն չունեն

Forbes.ru կայքը կազմել է այն ռուս միլիոնատերերի ցանկը, ովքեր բարձրագույն կրթություն չունեն:

1. Զարախ Իլիև: 17 տարեկան հասակում նա Ադրբեջանից տեղափոխվել է Մոսկվա, սակայն ոչ սովորելու նպատակով: Նա այստեղ սկսել է զբաղվել առևտրով, իսկ այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 3.6 մլրդ դոլար:

2. Անդրեյ Կլյամկոն ևս բարձրագույն կրթություն չունի, սակայն այս հանգամանքը նրան չի խանգարել հարուստ դառնալ: Այսօր նրա ունեցվածքը գնահատվում է 1.9 մլրդ դոլար:

2

Կարդացեք նաև

3. Գավրիլ Յուշվաևը 23 տարեկանում դատապարտվել է, 9 տարի անցկացրել բանտում: 1989թ. ազատվելով բանտից՝ նա իր առաջին կապիտալը հավաքեց իր ընկերոջ՝ Դեվիդ Յակոբաշվիլիի հետ, ով ևս բարձրագույն կրթություն չուներ: Այժմ նրա ունեցվածքը գնահատվում է 1.7 մլրդ դոլար:

3

4. Օլեգ Տինկովը Լենինգրադի ինստիտուտում 3 տարուց ավելի չմնաց: Դեռ վաղ հասակից նրան ձգել է բիզնեսը: Այժմ ունեցվածքը գնահատվում է 1.4 մլրդ դոլար:

4

5. Դավիդ Յակոբաշվիլին թողեց ուսումն այն ժամանակ, երբ նրա հորը դատապարտեցին, և ընտանիքը ստիպված էր վաճառել իր ունեցվածքը, իսկ Դավիդ Յակոբաշվիլին էլ գումար պետք է աշխատեր: Առաջին անգան նա բիզնես գործունեություն սկսեց 1982թ.: Այժմ ունի մոտ 1.2 մլրդ դոլար ունեցվածք:

5-1

6. Վալերի Կոգանը Դոմոդեդովո օդանավակայանի սեփականատերն է: Այժմ նրա ունեցվածքը կազմում է 2.5 մլրդ դոլար:

6

Թարգմանությունը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս