Բաժիններ՝

«Ռուսաստանի ձայնի» աստղ Մարիամ Մերաբովա. «Կիրկորովն ինձ sms հաղորդագրություն է ուղարկել, իսկ Պուգաչովան հեռախոսով անձմաբ է շնորհավորել»

7days.ru կայքը զրուցել է «Ռուսաստանի ձայնը» շոուի ֆավորիտ Մարիամ Մերաբովայի հետ

– «Կույր» լսումների ընթացքում առաջինը Ձեր կողմ շրջվեց Դիմա Բիլանը և միանգամնից գոռաց՝ «Ոչ!»: Ինչո՞ւ:

– Որովհետև նա, ինչպես շատերը, չէր սպասում ինձ տեսնել այս նախագծում: Ես բավական հայտնի ջազային կատարող եմ, բազմաթիվ անգամներ մասնակցել եմ «Եվրատեսիլին»՝ բեք-վոկալիստի կարգավիճակով: Ելույթ եմ ունեցել և՛ Անի Լորակի, և՛ Դմիտրի Կալդունի, և՛ Դիմա Բիլանի հետ: Բոլորը կարծում էին, որ ես արդեն անուն ունեմ և այս նախագծին մասնակցել պետք չէ: Ալեքսանդր Գրանդսկին իրավացիորեն ասաց. «Իսկ ուրիշ ո՞ւր կարող է նա գնալ»: Իսկ ես բոլոր հոդվածներով «չեմ համապատասխանում»: «Ռուսաստանի ձայնը» միակ նախագիծն է, որտեղ նախընտրական փուլում գնահատվում են միայն վոկալային տվյալները:

– Լսումներից հետո Ձեզ շնորհավորել են Ալլա Պուգաչովան և Ֆիլիպ Կիրկորովը…

Կարդացեք նաև

– Ֆիլիպ Պետրոսովիչը sms հաղորդագրություն է ուղարկել, իսկ Ալլա Պուգաչովան հեռախոսով անձամբ է շնորհավորել: Ես վերջերս աշխատում եմ Պուգաչովայի մանկական դպրոցում՝ որպես ուսուցիչ: Լավ հիշում եմ, թե ինչպես եմ այնտեղ գնացել հարցազրույցի: Ինձ հետ էր դյադյա Լյովան (ես այսպես եմ անվանում իմ ամուսնու հորը՝ Լևոն Մերաբովին): Հենց նա է ժամանակին Պրիմադոննայի համար «Ռոբոտ» երգը գրել: Այդ ժամանակից հետո նրանք ավելի քան 30 տարի չէին հանդիպել: Երբ նա մտավ Ալլա Բարիսովնայի աշխատասենյակ, վերջինս իր աչքերին չհավատաց. «Չի կարող պատահել»: Իսկ ամուսնուս հայրը կանգնած էր և գրեթե լալիս էր: Շատ հուզիչ հանդիպում ստացվեց:

Merabova (1)

– Դուք վաղուց եք ծանոթ Դիմա Բիլանի հետ: Ինչո՞ւ չընտրեցիք հենց նրա խումբը և ընտրեցիք Ագուտինին:

– Չէի ցանկանում վնասել Դիմային, որ բոլորն ասեին՝«Մերաբովան գնաց Դիմայի խումբ, որովհետև նրանք հին ծանոթներ են»: Իսկ ես սիրում եմ Լեոնիդ Ագուտինի ստեղծագործությունները, և անկեղծորեն ասել եմ նրան լսումների ժամանակ. «Լյոնյա, ես ձեր ստրուկն եմ»: Հետաքրքիր էր, թե ինչպես մենք կաշխատենք: Ես ոչ մի անգամ չեմ զղջացել: Լեոնիդը շատ լավ է վերաբերվում իր սաներին:

– Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նախագծի մյուս մասնակիցների հետ:

-Շատերին ես ճանաչել եմ մինչև նախագծին մասնակցելը: Երաժշտական աշխարհը փոքր է: Օրինակ, ես վաղուց հրաշալի հարաբերություններ ունեմ Գեորգի Ուֆայի հետ: Կարող եմ վստահեցնել, որ «Ռուսաստանի ձայնը» նախագծում կեղտոտ խաղեր չկան: Մենք բոլորս անկեղծորեն երկրպագում ենք միմյանց:

– Բայց Դուք նույնիսկ արտաքնապես եք առանձնանում: Ամերիկացի աստղի տեսք ունեք:

– Ես ականավոր եմ (ծիծաղում է): Արևայրուքն էլ է ազդեցություն ունենում: Իրականում ես հայ եմ, ծնվել եմ Երևանում և այնտեղ ապրել մինչև 8 տարեկան: Նույնիսկ հասցրել եմ 3 տարի սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում. սովորել եմ Աիդա Սերգեյի Սահակյանի դասարանում, որը Սաթի Սպիվակովայի մայրն է: Հետո մենք ողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա: Մայրս ինձ ընդունել էր հեղինակավոր 112-րդ դպրոցը, որտեղ սովորում էին խորհրդային սպորտսմենների, քաղաքական գործիչների և դերասանների երեխաներ:

Մեր տանից ոչ հետռու բնակվում էին Յուրի Նիկուլինը, Ռոստիսլավ Պլյատը: Այդ ժամանակ շենքի առաջին հարկում գտնվում էր հացաբուլկեղենի խանութ, որտեղ 3 կոպեկի դիմաց կարելի էր թարմ բաներ գնել: Ես հաճախ էի վազում այնտեղ: Այդ տների լեգենդար բնակիչների հետ ինձ բախտ էր վիճակվել շփվել որպես դպրոցական թերթի լրագրող:

Ինձ մինչ այժմ ցնցում է այն հանգամանքը, թե ինչպես էին այդ հայտնի արտիստները արձագանքում երևեխային, որը երբեմն հիմար հարցեր էր տալիս: Ես ծեծում էի Յուրի Նիկուլինի տան դուռը, ինձ ժպիտով դիմավորում էր նրա հրաշալի կինը և հրավիրում էր հյուրասենյակ, հյուրասիրում բուլկիներ, թեյ:

Հիշում եմ՝ Յուրի Վլադիմիրովիչին հարցրի, թե ինչո՞ւ է նա ընտրել կրկեսը: Ծիծաղելի հարց էր, իսկ նա պատասխանում էր շատ լրջությամբ:

Merabova (2)

– Իսկ մոսկվայաբնակ համադասարանցիների հետ հե՞շտ եք լեզու գտել:

– Դրանում բախտս չի բերել: Ինձ չէին ընդունում, հաճախ վիրավորում էին: Նրանց համար ես տարօրինակ, ստեղծագործող անձ էի՝ ամբողջությամբ երաժշտության, իմ մտքերի մեջ: Ես շատ վիրավորական մականուններ եմ ունեցել, բայց ամենաշատը հիշվել է Վրաստան-ֆիլմ մականունը: Ես չէի հասկանում, թե ինչու Վրաստան, չէ՞ որ ես հայ եմ: Բայց ամեն դեպքում ինձ այդպես անվանում էին: Հիմա տարիներ անց համադասարանցիներս գալիս եմ իմ համերգներին:

– Չե՞ն գնահատել ձեր ձայնը:

– Ես այն ժամանակ երգչուհի չէի: Ես լրջորեն զբաղվում էի դաշնամուրով: Երաժշտական դպրոց ընդունվելով՝ 8-րդ դասարանից հետո ես առաջին անգամ մայրիկիս վերահսկողությունից դուրս եկա: Մի անգամ ընկերներս ինձ տարան հայտնի ջազային սրճարան, որը կոչվում էր «Կապույտ թռչուն»: Այնտեղ ես հասկացա, որ միայն  ջազ եմ կատարելու: Փաստաթղթերս վերցրի երաժշտական դպրոցից և սրճարանի ղեկավարությանը խնդրեցի ինձ աշխատանքի ընդունել… որպես հանդերձարանի աշխատող:  Բնական է, մայրս ցնցված էր և ինձ կարճ ժամանակ առաջ է ներել:

Բայց ես լուրջ որոշում էի ընդունել: Սրճարան գալիս էի ամեն օր, օգնում էի հավաքել այնտեղ, կախում էի վերարկուները և լսում հրաշալի ջազային կատարողների: Հետո որոշեցի լսումների գնալ Իգոր Բրիլի մոտ: Ես նրան դուր եկա: Նա ինձ հաճոյախոսություններ արեց ռիթմի հրաշալի զգացողության և լսողության համար, և խնդրեց առաջին դասի համար պատրաստել դասականների ստեղծագործություններ՝ Մոցարտ, Շոպեն, Չայկովսկի: Հիասթափությունս սահմաններ չուներ: Չէ՞ որ ես երազում էր ջազ նվագել: Լսումներից հետո ես տխուր իջնում էի աստիճաններով, երբ լսեցի, որ լսարաններից մեկում վոկալի լսումներ են: Ես մտա, երգեցի առանց պատրաստվելու և ինձ ընդունեցին: Կարծում եմ՝ դա ճակատագիր էր:

– Եվ առաջին կուրսում հանդիպեցիք Ձեր ապագա ամուսնուն՝ Արմեն Մերաբովին…

– Այո: Մի անգամ համակուրսեցիս ասաց, որ ջազային գործ են փորձելու և հրավիրեց լսելու: Մտա դահլիճ և տեսա նրան՝ գեղեցիկ, ոճային սանրվածքով, դաշնամուրի դիմաց… Եվ վերջ, ես կորա: Չէի կարողանում թեքել աչքս: Շուտով մենք հասկացանք, որ մեր միջև ինչ-որ տիեզերական կապ կա: Մենք սկսեցինք ընկերություն անել: Ավելի ուշ պարզվեց, որ իմ տատիկը, ով Թբիլիսիի հայ էր, ընկերություն էր անում Արմենի տատիկի հետ, ով ապրում էր Թբիլիսիում:

-Ձեր սիրավեպը միանգամից սկսվե՞ց:

– Ոչ: Ամեն ինչ սահմանափակվում էր ինչ-որ տարօրինակ ընկերությամբ: Նա ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ ինձ, ճանապարհում էր տուն, մենք թեյ էինք խմում: Ես մտածում էի՝ ահա հիմա ինչ-որ բան կլինի: Իսկ նա քաղաքավարի հրաժեշտ էր տալիս և գնում: Ընդ որում, մեր ընկերները գիտեին, որ ես մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի Մերաբովին: Եվ նա դա գիտեր, ինչը չէր խանգարում նրան հանդիպելու ուրիշների՝ նիհար շիկահերների հետ: Ես նրանցից շատ հեռու էի: Ամեն անգամ նա ինձ ծանոթացնում էր իր նոր ծանոթուհու հետ և նայում իմ ռեակցիային:

Իրենց հերթին բոլոր աղջիկները գիտեին, որ ես Արմենի ամենամոտ ընկերն եմ և ինչ էլ լիներ, փորձում էին ընկերանալ ինձ հետ: Դա հաճելի էր, բայց դժվար: Ի վերջո, ես դադարեցի հուսալ, և երբ ինձանով մի բիզնեսմեն հետաքրքրվեց, որոշեցի նրա հետ ընտանիք կազմել: Մենք քաղաքացիական ամուսիններ էինք, մեկ տարի անց ծնվեց մեր դուստրը՝ Իրման: Ծննդաբերությունը դժվար էր, այն տևեց 12 ժամ: Բայց դուստրս միանգամից դարձավ իմ փրկությունը և ամենամոտ ընկերը: Իսկ ամուսինս միանգամից գնաց՝ լքելով մեզ երկուսիս:

– Վախեցա՞վ պատասխանատվությունից:

– Կարծում եմ՝ խնդիրը միայն դա չէր: Պարզապես 1995թ. էր, երբ բանդիտիզմ էր երկրում: Ամուսինս իր բիզնեսի մասին մանրամասներ չէր պատմում ինձ, բայց ինչպես երևում է, նրա մոտ լուրջ խնդիրներ էին սկսվել: Մեկ ամիս անց նա պարզապես անհետացավ: Որոշ ժամանակ անց նա զանգահարեց և տեղեկացրեց, որ ստիպված է եղել փախչել երկրից, և մեզ օգնել չի կարող: Մինչև այժմ չգիտեմ՝ որտեղ է նա:

Ամուսնուցս ինձ մի քանի հազար դոլար պարտք մնաց, որոնք ես ժամանակին վերցրել եմ ընկերներիցս: Հիշում եմ, նստում էի ու մտածում. «գումար չունեմ, ուտելու բան չունեմ, տակդիրներ չկան»: Որպեսզի կերակրեմ աղջկաս, աշխատանքի ընդունվեցի «Անգլետեր» ոճային հաստատությունում: Ես Պիտեր Ջեյսոնի, Ժան Միլիմերովի հետ դասական երգեր էի երգում: Ես դրա հետ մեկտեղ մայր էի մնում: Հոնորար ստանալուց հետո վազում էի խանութ, հետո տուն՝ աղջկաս մոտ: Առավոտյան մի փոքր քնում էի: Դժվար էր կյանքը, սակայն ես վճարեցի բոլոր պարտքերը: Որոշ ժամանակ անց Մերաբովն ինձ հրավիրեց երգել իր խմբում և ես, իհարկե, ամեն ինչ թողեցի, որպեսզի նրա հետ երգեմ: Ոչ մի անգամ չեմ զղջացել դրա համար: Այն ամենն, ինչի ես տիրապետում եմ ջազում՝ նա է ինձ սովորեցրել:

– Վերջապես երբ նա հասկացավ, որ Դուք նրան հետաքրքրում էր ոչ միայն որպես կոլեգա և ընկեր:

– Տարիներ պետք եղան: Հիշում եմ՝ մի անգամ նա ինձ ճանապարհում էր համերգից հետո: Այդ ժամանակ մենք արդեն մի քանի տարի ընկերություն էինք անում, երևի 16 տարի: Անձրև էր գալիս, մենք թրջվել էինք, վառվում էին մեծ քաղաքի լույսերը, և ես ինչ-որ բանի մասին էի մտածում: Հանկարծ Մերաբովը խնդրեց. «Համբուրիր ինձ»: Ես հարցրի. «Ո՞վ, ե՞ս»: Դա շատ անսպանսելի էր: Նրա այտը համբուրեցի: «Ոչ, համբուրիր շուրթերս այնպես, ինչպես կհամբուրեիր միայն ինձ»: Դա զարմանալի երեկո էր:

Merabova (4)

Հաջորդ օրն Արմենն իրեն այնպես պահեց, կարծեք ոչինչ չէր եղել: Ես մի քիչ սպասեցի, հետո որոշեցի հեռանալ: Հեռախոսին չէի մոտենում, հրաժարվում էի նրա հետ ելույթներից: Այդ ժամանակ ինձ առաջարկեցին մյուզիքլում գլխավոր դեր խաղալ, այն նվիրված էր «Queen» խմբի լեգնեդար կատարող Ֆրեդի Մերկուրիին: Ես ծանրաբեռնված էի աշխատանքով, փորձում էի չհիշել Արմենի մասին: Երբ մյուզիքլն ավարտվում էր, Արմենը սկսեց զանգել. «Մենք միասին ելույթ ունենո՞ւմ եք»: Սիրտս թպրտաց: Մենք կրկին սկսեցինք համագործակցել: Կարճ ժամանակ անց՝ Կրասնոդարում համերգների ժամանակ նա ինձ առաջարկություն արեց:

– Այդպես անակնկա՞լ:

– Սկզբում նա ինձ ամուսնության առաջարկ արեց հեռախոսով: Զանգեց ու ասաց. «Ամուսնացիր ինձ հետ»: Ես մտածեցի, թե դա կատակ է: Իսկ երբ մենք համերգների գնացինք, նա նախագահական սենյակ պատվիրեց տեղի ամենալավ հյուրանոցում:

Հաջորդող ողջ էյֆորիայից հիշում եմ միայն նրա հետևյալ բառերը. «Ինչ հիմար էի ես, որ սա ավելի վաղ չեմ արել: Ինչո՞ւ եմ այսքան տարի սպասել»:

Հասանեկան արարողությունը հրաշալի էր: Ես կրում էի սպիտակ տաբատ: Սկզբում մենք գնացինք համերգի, որտեղ մեզ բոլորը շնորհավորեցին, հետո մեկ այլ համերգի: Տանը տոնը շարունակվում էր: Եվ բոլորն ասում էին՝ վերջապես: Իսկ քնելուց հետո ես լսեցի նրա ձայնը. «Ես քեզ ողջ կյանքում սիրել եմ»: Երևում է երկար ժամանակ Արմենին ետ են պահել ստերեոտիպերը: Նրան թվում էր, որ իր կողքին պետք է նիհար շիկահեր աղջիկ լինի: Հետո նա խոստովանեց. «Հանդիպում էի մեկի հետ, մյուսի հետ, բայց մտածում էի միայն քո մասին»:

– Եվ Ձեր դուստրը հայր ունեցավ…

– Այո, նա երջանիկ էր: Իռման այդ ժամանակ 9 տարեկան էր: Աղջիկս մեծանում էր նրա աչքի առաջ: Միշտ սիրում էր նրան և հետաքրքրվում էր, թե ինչու մենք չենք ամուսնանում: Հարսանիքից հետո անմիջապես նա Արմենին հարցրեց. «Կարո՞ղ եմ ես քեզ հայրիկ անվանել»: Պետք է գովեմ ամուսնուս. առանց հետաձգելու՝ նա սկսեց որդեգրման գործընթացը: Իռման արդեն 17 տարեկան է, և այս բոլոր տարիներին Արմենը նրան հայրական խնամք է տվել: Այժմ աղջիկս հրաշալի քույր ու եղբայր ունի: Առաջինը ծնվել է Սոնեչկան, և Արմենը երջանիկ էր: Հետո 5 տարի դժգոհում էր. «Ո՞ւր է իմ որդին»: Այդ պատճառով, հղիանալով 41 տարեկան հասակում, ես որոշեցի ծննդաբերել: Դա հերոսական քայլ էր: Բժիշկներն ակնակրկում էին տարիքս ու քաշս, զգուշացնում էին հնարավոր բարդությունների մասին: Բայց ես պնդում էի. «Ամեն ինչ լավ է լինելու»: Այդպես էլ եղավ: Հեշտ ծննդաբերեցի: Իսկ հիմա միշտ մտածում էի. «Ժորիկ, ինչպե՞ս ենք առանց քեզ ապրել»: Գիտեք, երբ ծնվում է երրորդ երեխան, ընտանիքում ներադաշնակություն է սկսվում՝ զգացում, որ բաժակը վերջապես լիքն է:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս