Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2014թ. նոյեմբեր ամսում սուր շնչառական վարակների հետ կապված համաճարակաբանական վիճակը հանգիստ է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում:

2014թ. նոյեմբեր ամսում գրանցվել է 2449 հիվանդության դեպք, այդ թվում 0-18 տարեկանների մոտ 2196 դեպք՝ 87/%, որն համեմատած 2013թ. նույն ամսվա հետ նկատվում է աճ 717 դեպքով:

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունուններում նոյեմբեր ամսում հոսպիտալացվել են սուր շնչառական վարակներով 57 հիվանդ՝ 0-18 տարեկան: Հիվանդների քիթ ըմպանից վերցվել են քսուկներ և ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա: Հետազոտության արդյունքները բացասական են գրիպի վիրուս չի հայտնաբերվել:

Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում նաև դպրոցներում, մանկապարտեզներում, որտեղ պարզաբանվում են բացակայությունների պատճառները: Հիվանդության պատճառով բացակաների քանակը մանկապարտեզներում- 8,7 %, դպրոցներում- 2,5%:
Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը ԼՂՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.

1. Գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, բարձրագույն ուսումնական հաստատություն, դպրոց և մանկապարտեզ.

2. Չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդության տարածման ու նոր դեպքերի առաջացման.

3. Չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ

4. Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն

5. Չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ.

6. Պահպանել հազալու և փռշտալու կանոնները.

7. Խստորեն հետևել անձնական հիգիենային.

8. Հագնվել եղանակին համահունչ.

9. Հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Տեսանյութեր

Լրահոս