«Չեմ ցանկանում այդ նյութերին վերաբերող որևէ բան ասել, պարզապես թող յուրաքանչյուրն իր հերթին ձգտի Թաթայի չափ աշխարհով մեկ հայրենասիրություն սփռել: Իսկ հատուկ մեր օրերի «ինկվիզիտորներին» կցանկանայի հիշեցնել, որ համերգներն իրականացվել են Ստամբուլում հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ու կազմակերպիչները հասույթը փոխանցել են վարժարանին»:
Իրականում ես հայ եմ, ծնվել եմ Երևանում և այնտեղ ապրել մինչև 8 տարեկան: Նույնիսկ հասցրել եմ 3 տարի սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում. սովորել եմ Աիդա Սերգեյի Սահակյանի դասարանում, որը Սաթի Սպիվակովայի մայրն է: Հետո մենք ողջ ընտանիքով տեղափոխվեցինք Մոսկվա:
Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով, կազմակերպությունը նախաձեռնել է «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»ակցիա։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին:
Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ կատարված բռնարարքների հաջորդ իսկ օրն առաջիններից մեկն եմ հրապարակավ դատապարտել ազատամարտիկի արժանապատվությունը վիրավորելու յուրաքանչյուր դրսևորում և խոստացել եմ հնարավորությունների սահմաններում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, որից հետո տալ համարժեք գնահատական:
«Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու վաղօրոք կատարված եզրահանգումներից, քանզի գործը գտնվում է բացառապես իրավական տիրույթում»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Գևորգյանն ազատվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից: Մեկ այլ հրամանագրով Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը:
«Ֆուլ հաուս» սուիթքոմում նկարահանված ռուս գեղեցկուհին Ելիզավետա Պոդոբր
«Իմ տեղեկություններով՝ ինչ-որ մեկը զանգել է, կանչել դուրս ու ծեծել: Ես հիմա հիվանդանոցում եմ, հիմա սիստեմայի տակ է, խոսել չի կարողանում»,- ասել է նա:
Հաճախ հատկապես սեռական բռնության ենթարկված երեխաների ծնողները զանգահարում են իրենց, նկարագրում դեպքը և հետո հարց ուղղում` եթե մենք դիմենք ոստիկանությանը, արդյոք հաջողության կհասնենք. եթե ոչ, ապա ավելի լավ է չբարձրաձայնենք այդ մասին, այսինքն` նրանց հետաքրքրում է միայն պատիժ կլինի՞, թե՞ ոչ. «Շատ ծնողներ անգամ դրանով էլ չեն հետաքրքրվում, լռում են երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին` մտածելով, որ անունը դուրս չգա, ապագայում կարողանանք ամուսնացնել: Այսինքն` անտեսվում է երեխայի հոգեկան վիճակը, և առաջին պլան է մղվում նրան ապագայում ապահով ամուսնացնելու գաղափարը»:
Բացահայտվել է խարդախության՝ 9, յուրացման 4 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
ԽՍՀՄ տարիներին Գյումրիում եղել են ընտանիքներ, ովքեր բնակարանի բարելավման կարիք են ունեցել, այդ նպատակով հերթագրվել են նոր, ավելի մեծ չափերի բնակարաններ ստանալու համար, սակայն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով չեն հասցրել ստանալ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորքի 7-րդ զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ.
Դեկտեմբերի 8-12-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,031,680 դոլար 454.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,475,391 ԱՄՆ դոլար 459.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մոտ 40 րոպե առաջ հարձակման նոր դեպք է տեղի ունեցել: Այս անգամ անհայտ անձինք հարձակվել են Հայ ազգային Կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի վրա: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Կայքի տեղեկություններով, 2 հոգի զանգել են Փիլիպոսյանի բջջային հեռախոսին եւ խնդրել են դուրս գալ տնից:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 2.10-ին, Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 1982 թ. ծնված Գրիշա և 1987 թ. ծնված Գեղամ Կ.-երին:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 11-ին Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության մեջ կասկածվող Հ.Մարտիրոսյանն այսօր ձերբակալվել է. նա ներկայացել է ինքնակամ՝ մեղայականով։
«Երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները լուրջ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ըստ տարբեր կազմակերպությունների հետազոտությունների` ամբողջ աշխարհում կա մոտ 2 միլիարդ երեխա, որոնցից մոտ կեսը ենթարկվում է բռնության»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը:
Սավոյան փողոցի 224 տարածքի մոդուլներ կոչվող տնակներում ընդհանուր առմամբ բնակվում են 11 ընտանիք:
Իրավիճակն այսօր լուրջ մարտահրավեր է. այս օրերին է որոշվելու՝ կկարողանա՞նք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա բարեկեցությունը կառուցել մեր ազգային դրամի վրա:
Դեկտեմբերի 10-ին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ նախորդ օրը հարձակման ու ծեծի են ենթարկվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն ու «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2014թ. նոյեմբերի 1-ից իրականացվում է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում:
Անցնող Ձիու տարին երջանկություն պարգևեց հայտնի շատ հարսնացուների: Տարին հարսանեկան տրամադրությամբ սկսեց սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանը: Նա և ընտրյալը՝ Վրեժը, ամուսնացան հենց Ամանորի գիշերը:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Դեկտեմբերի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամներ Ավետիս Ավագյանը, Արման Մուսինյանը և Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի դեսպաններ Քեթի Լիչի, Ջոն Հեֆերնի և Ռայներ Մորելի հետ:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, առավել ևս, եթե այն կապված է պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը՝ ներկայացնելով պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված ԱԺ նախագահի դիրքորոշումը:
Բազմամաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի շինարարարության համար շինհրապարակում աշտարակային կռունկ տեղադրելու նպատակով սույն թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 06:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 17:00-ն սահմանափակվելու է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցին (Շահումյան հրապարակին ) հարող հատվածում: Վարորդներին և հետիոտներին խնդրում ենք նշված ժամերին տվյալ հատվածով անցնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: