Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 91

Հասարակության շրջանում վերջին օրերին առաջացած խուճապային տրամադրություններն ու անորոշությունը ոչ միայն չեն դադարում, այլ ավելի են խորանում: Դրանք, առաջին հերթին, կապված են հայկական դրամի փոխարժեքի շարունակական անկմամբ: Չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ իրավիճակը վերահսկելի է, ամերիկյան դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը ամեն օր շարունակում է նոր ռեկորդներ արձանագրել: Այս զարգացումներին զուգահեռ, անցած շաբաթ տեղի ունեցան մի շարք կարևոր իրադարձություններ՝ Ազգային Ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ընդունեց 2015 թվականի պետական բյուջեն: Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանն առաջիկայում, որքա՞ն կարող է շարունակվել դրամի արժեզրկումը և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դա: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս