Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 90

2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Լարված իրավիճակ է տիրում ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին: Համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը կանգնած է տնտեսական մարտահրավերների առջև: Տնտեսական, աշխարհաքաղաքական և պաշտպանական բնագավառներում տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ, որոնք տարբեր՝ դրական և բացասական, երբեմն էլ շատ սուր գնահատականների են արժանանում: Կարևորագույն այս հարցերի վերաբերյալ, սակայն, մասնագիտական գնահատականներ շատ քիչ են հնչում: Ինչպե՞ս են Հայաստանում տեղի ունեցող տարաբնույթ գործընթացները դիտարկում արտերկրի փորձագետներն ու մասնագետները: Որո՞նք են այսօր առկա և շուտափույթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Հարցազրույց McKinsey &Company հեղինակավոր միջազգային խորհրդատվական ընկերության տնօրեն Ավետիք Չալաբյանի հետ, ով ղեկավարում է ընկերության ծանր արդյունաբերութան ոլորտի աշխատանքները ԱՊՀ տարածաշրջանում, ինչպես նաև աշխատում է ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների հետ՝ տնտեսական բարեփոխումների բնագավառում:

Տեսանյութեր

Լրահոս