Վերաքննիչ դատարանը կքննքի Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 9-ին կքննի Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բոողքը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ինքը պահանջում է վերացնել որոշումը, որով Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման հիմքով:

Հայկ Ալումյանի խոսքով՝ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին հարվածել է Զարզանդ Նիկողոսյանը, սակայն համաներման կիրառմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Նրա խոսքով՝ իրենք պահանջում են վերացնել այդ որոշումը ոչ թե այն պատճառով, որ Զ. Նիկողոսյանի նկատմամբ համաներում չպետք է կիրառվեր, այլ այն պատճառով, որ «ամեն ինչ սխալ է նկարագրված»: Փաստաբանն ասաց նաև, որ իրենք համաձայն չեն նաև նկարագրված պատճառաբանություններին, թե ինչու են հարվածել Ավետիք Բուդաղյանին:

Տեսանյութեր

Լրահոս