Բաժիններ՝

Դիտակ գյուղում՝ դպրոցի մոտ, ավտովթար է տեղի ունեցել

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34 AQ 184 և «ԳԱԶ-31» մակնիշի 50 AL0 77 պետհամարանիշերով ավտոմեքնաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրդեհի բռնկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.03-ին, մարվել՝ 17.20-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս