Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2015 թվականի պետբյուջեն

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանն իր այսօրվա լիագումար նիստում հաստատել է 2015 թվականի պետբյուջեն:

Դրա համաձայն՝ 2015 թվականին պետբյուջեի եկամուտները կազմելու են 19 միլիարդ և 438 միլիոն մանաթ (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյի), իսկ ծախսերը՝ 21 միլիարդ ու 100 միլիոն մանաթ: Դեֆիցիտը կազմելու է 1 միլիարդ և 662 միլիոն մանաթ կամ ՀՆԱ-ի 2.8 տոկոսը:

Պետբյուջեի եկամուտների ոլորտում առաջանային տեղ է տրված նավթային եկամուտներին՝ 10 միլիարդ և 388 միլիոն մանաթ: Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեն կազմվել է՝ հենվելով մեկ բարել նավթի դիմաց 90 դոլար հաշվարկի հիման վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվել էր, թե Ադրբեջանը 27 տոկոսով մեծացնում է ռազմական ծախսերը: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել էր, որ ազգային անվտանգության ապահովման, բանակային կարիքների, զինծառայողների սոցիալական պաշտպանության համար հաջորդ տարվա համար նախատեսված է 3 միլիարդ և 783 միլիոն մանաթ, ինչը 27 տոկոսով ավելին է՝ համեմատած 2014 թվականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս