Այսուհետ ցորենի ալյուրի մեջ լինելու են արհեստական հավելումներ

ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգում Առողջապահության նախարարության ներկայացրած փոփոխությունների առաջարկը, համաձայն որի՝ ալյուրի մեջ պետք է լինեն արհեստական հավելումներ: Այսինքն՝ ալյուրը հարստացվելու է երկաթով և ֆոլաթթվով: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը:

Նրա խոսքով՝ ալյուրի աղալու գործընթացում կորչում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը, և այս ծրագրով փորձելու են հացամթերքների մեջ վերադարձնել այդ կորած, բայց կարևոր բաղադրիչները. «Իսկ դրանք կորչում են այն պարզ պատճառով, որ տեղակայված են ցորենի հատիկի արտաքին շերտում, իսկ ժամանակակից տեխնոլոգիաները ձգտում են ստանալ ամենասպիտակ ձևի հացը՝ էնդոսպերմը»:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանն էլ վստահեցրեց, որ այդ լրացվող նյութերը վնասակարություն չեն պարունակում առողջության համար, և խոսքը վերաբերում է առաջին և բարձր սորտի ալյուրին. ցածր սորտի ալյուրին հավելում չի էլ արվելու, քանի որ կեղևահանում էլ չի արվում: Ընդհակառակը՝ փոփոխությունների նպատակն է հաղթահարել միկրոտարրերի անբավարարվածությամբ պայմանավորված հիվանդությունները, որոնցից է, օրինակ, սակավարյունությունը:

Alyur«Տարբեր քաղաքական ճանապարհներ ընտրած երկրներ կիրառում են այդ գործիքը, օրինակ՝ Իրանը, Ղազախստանը, Վենեսուելան, ԱՄՆ-ն, Կանադան, եվրոպական մի շարք երկրներ: Այսինքն՝ մեծ թվով երկրներ հարստացնում են իրենց ալյուրը: Սննդամթերքի հարստացման գաղափարն ընդհանրապես նոր գաղափար չէ: Համաճարակաբանական տեսանկյունից սա լավագույն տեխնոլոգիաներից մեկն է, որի ներդրումները նույնպես համարվում են լավագույնները՝ հետ բերած օգուտի տեսանկյունից»:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս