Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլու մասնակցությամբ հաղորդումը կհեռարձակվի հաջորդ տարի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու մասնակցությամբ հասարակական-ճանաչողական թոք-շոուն ենթադրաբար եթեր կհեռարձակվի 2015 թվականի սկզբին և ոչ թե դեկտեմբերին, ինչպես որ պլանավորվել էր ավելի վաղ: Այս մասին գործակալությանը հայտնել է հրապարակախոս Վասիլ Մագլապերիձեն, ով մասնակցում է հաղորդման պատրաստմանը:

Նրա խոսքերով՝ GDS հեռուստաընկերության եթերում հաղորդման հեռարձակման ձգձգումը կապված է հեռուստաընկերության լիցենզիոն խնդրի հետ և որևէ բան չի փոխում: Նա հավելել է, որ առկա տեխնիկական խնդիրները ոչ թե հավերժ են, այլ՝ ժամանակավոր, և որ պլանավորված է թոք-շոուն հեռարձակել Ամանորից հետո:

GDS հեռուստաալիքն ամբողջովին պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս