Բաժիններ՝

Վենեսուելան շարունակելու է պայքարել նավթի արդար գնի վերականգնման ուղղությամբ. Մադուրո

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելան շարունակելու է պայքարել նավթի արդար գնի վերականգնման ուղղությամբ: Այս մասին երկրի ռազմաօդային ուժերի կազմավորման տարեդարձի կապակցությամբ կազմակերպված շքերթի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն.

«Մեզ դեռ չի հաջողվել անել դա, սակայն մենք հասնելու ենք մեր ուզածին ու շարունակելու ենք պայքարել, որ նավթի գինը հասնի արդար մակարդակի՝ մեկ բարելի դիմաց 100 դոլար»: Վերջին օրերին Մադուրոն քանիցս վստահություն է հայտնել, որ նավթի համաշխարհային գինը կվերադառնա նախկին մակարդակի:

Նախորդ շաբաթվա արդյունքներով՝ մեկ բարել վենեսուելական նավթի միջին գինը վերջին 4 տարում առաջին անգամ նվազել է մեկ բարելի համար 70 դոլարից: Պաշտոնական տվյալներով՝ Վենեսուելայում նավթի օրական արդյունահանումը կազմում է 3 միլիոն բարել, որից արտահանվում է 2.5 միլիոն բարելը (գլխավորապես դեպի ԱՄՆ ու Չինաստան): Վենեսուելայի նավթային պաշարները գնահատվում են 300 միլիարդ բարել, որի մեծ մասը գտնվում է Օրինոկո գետի շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս